00:00:00

Սերժ Սարգսյանը՝ ռուս խաղաղապահների մասին

18:20, 14 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի: Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որ որոշումները կայացվում են օրվա խնդիրներից ելնելով: Ես չեմ տեսնում մեկ, երկու, երեք քայլ առաջ նայելու ցանկություն»: Հարցին՝ ռուս խաղաղապահները մեղավորություն ունե՞ն, նա պատասխանեց. «Էն կառավարիչները, որոնց իշխանություն եք անվանում, կարո՞ղ են ցույց տալ խաղաղապահների պարտավորություններն ու պարտականությունները: Որևէ տեղ գրվա՞ծ է դա: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է, նրանք կատարում են: Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա: 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա արդեն նախկիններին դժվար է մեղադրել, մեղադրում են խաղաղապահներին, ռուսներին: Իհարկե, բոլորիս ակնկալիքներն էլ ավելի շատ են ռուսներից: Բայց ցանկացած ակնկալիք էլ կարելի է փչացնել, ինչպես փչացրեցին: Ինչպե՞ս կարելի էր ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային:Այս խնդրի լուծումն է՝ դիմակայել, պայքարել: Ուրիշ հնարավորություն չկա: Պատերզմից հետո անցել է 2 տարի ,չէի՞ն կարող մի քաիչ կարգի բերել բանակը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր