Մի խումբ երիտասարդներ նախաձեռնում են բողոքի ակցիա Հայաստանը Արցախին կապող ճանապարհն Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։
«Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում։
Ի նշան Արցախի մեր քույր ու եղբայրների աջակցության ու ի կոչ միջազգային հանրության՝ եկեք միանանք ու մեր բողոքի ձայնը լսելի դարձնենք։ Միացեք մեր քայլերթի ակցիային դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի դիմաց, այսօր՝ 15։00-ին», - նշված է հայտարարության մեջ։