00:00:00

Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ հարձակման գծում. La Gazzetta dello Sport

22:58, 12 դեկտեմբեր 2022 Սպորտ

Իտալական La Gazzetta dello Sport օրաթերթը կարծում է, որ Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին առաջիկայում հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կարող է օգտագործել հարձակման գծում:

«Մալթայում կայացած ընկերական խաղերը ցույց տվեցին, որ Մխիթարյանը բավական հաջող է խաղում հարձակվողի գոտում, կարողանում էր կապ ստեղծել և կիսապաշտպանության հետ, և օգնել մյուս հարձակվողին: Այդ խաղերում նա բավական լավ էր համագործակցում Էդին Ջեկոյի հետ: Մխիթարյանը նաև գոլեր էր խփում:

Հաշվի առնելով այն, որ Լուկակուն դեռ չի վերականգնվել վնասվածքից, Կորեան անկայուն է խաղում, իսկ Լաուտարոն ուշ է վերադառնալու աշխարհի առաջնությունից և հոգնած է լինելու, Սիմոնե Ինձագին հնարավոր է Հենրիխ Մխիթարյանին առաջիկայում օգտագործի որպես երկրորդ հարձակվող: Կարծում ենք, որ Մխիթարյանն ի զորու է փոխել իր խաղային դիրքը, ինչպես դա արել է նախկինում, տարբեր թիմերում», - գրում է Իտալիայի առաջատար օրաթերթը:

Միլանի «Ինտերն» իր առաջիկա խաղն անցկացնելու է 2023թ հունվարի 4-ին, «Նապոլիի» հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր