00:00:00

Ազարյանն իրական լեգենդ է, որին արժանին մատուցեց Գագիկ Ծառուկյանը

15:29, 07 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Օրեր  առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվեց մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Իրադարձությունն իրապես նշանակալի էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանում մեծանուն մարդկանց ընդունված է սիրել ու մեծարել, երբ ցավոք նրանք արդեն մեզ հետ չեն լինում։

Այսպես է եղել միշտ, բոլոր ոլորտներում հաջողություններ արձանագրած անձանց պարագայում։ Ու հիմա երբ վաղուց «ավանդույթ» դարձած երևույթը «խախտվում» է հանրությունը հասկանում է, որ այդ   մարդկանց պետք է մեծարել   հենց կենդանության օրոք։

Հազվադեպ է  լինում, երբ մարդու կիսանդրին կամ արձանը տեղադրում են նրա կենդանության օրոք։ Բայց օրեր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումը յուրօրինակ էր, ու իսկական նվեր մարզաշխարհի ներկայացուցիչներին։

Ինքն Ալբերտ Ազարյանն էլ էր ներկա ու տեսնելով,  թե որքան է հուզվում և իրեն գնահատված զգում նա, հասկանում ես,  որ հանուն նրա այդ երջանիկ ապրումների իմաստ ուներ խախտել ավանդույթը, մարդուն մեծարել նրա կենդանության օրոք, երջանկության պահեր պարգևելով մեկին, ով տարիներ շարունակ երջանկություն և հպարտություն է պարգևել միլիոնավորների:

Գագիկ Ծառուկյանի այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ՀԱՕԿ-ը հուսալի ձեռքերում է, ու մարզիկները տարբեր երկրկներում բարձր պահելով մեր երկրի դրոշը գնահատվում են նաև Հայաստանում, բայց ոչ պետական մակարդակով։ Ազարյանն իրական լեգենդ է, որին արժանին մատուցեց Գագիկ Ծառուկյանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր