00:00:00

«Հայաստան» խմբակցությունը կողմ է բանակի ռեֆորմներին ու կառավարության ծրագրին կողմ կքվեարկի․ Սեյրան Օհանյան

11:37, 07 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Սա նոր գաղափար չէ․ ՀՀ զինված ուժերի կայացման հենց սկզբանական փուլից էլ մենք մտածել ենք դրա մասին։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պրոֆեսիոնալ բանակ ստեղծման հարցին։ 

Նրա խոսքով՝ այդ բարեփոխումները ոչ միայն համալրման խնդիրների մասին են եղել, այլ նաև սպառազինության ու այն խնդիրների, որոնք կատարում է զինուժը։ 

«ՀՀ զինված ուժերը, դեռևս երկար ժամանակ խառը համալրման սկզբունքով են համալրվելու՝ և՛ պայմանագրային ծառայություն, և՛ ժամկետային։ Պայմանագրային ծատայության դեպքում մենք նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել։ Այս պարագայում չափազանց խիստ մոտեցումները պայմանագրային ծառայության նկատմամբ մի քիչ ժամանակավրեպ են։ Միևնույն ժամանակ, պայմանագրային ծառայության համալրումը հենց ժամկետային ծառայությունից պայմանագրայինին անցնելն է։ Դեռևս 2010-ին այդ գաղափարի մասին մենք խոսել են»,- նշեց Օհանյանը։ 

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ բանակի ռեֆորմի ծրագրին իրենք կողմ են քվեարկելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր