ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակի հասավ Իսպանիայի թիմի նկատմամբ։
Հիմնական ժամանակից հետո լուսատախտակին զրոներ են: Ընդհանուր առմամբ, առաջին կեսը հարուստ չէր վտանգավոր պահերով: Գնդակին ավելի շատ տիրում էին իսպանացիները, սակայն վտանգավոր պահերով գրեթե հավասարություն էր:
Երկորրդ խաղակսում գրեթե նույն սցենարն էր: Խաղավերջում իսպանացիները մի փոքր ակտիվացան, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ: Թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում, որն անցավ իսպանացիների առավելությամբ:
Լրացուցիչ ժամանակի ավելացված ժամանակում իսպանացիները կարող էին վճռել խաղի ելքը, սակայն Սարաբիայի՝ սուր անկյունից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
11մետրանոց հարվածաշարերն առաջինը սկսեցին մարոկկացիները: Առաջին հարվածը սիպուկ էր: Իսպանացիների առաջին հարվածը կատարեց Սարաբիան, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Մարոկկոյի կազմում 2-րդ 11 մետրանոցը հստակ իրացրեց Զիեշը, իսկ իսպանացիների 2-րդ հարվածը կատարեց Սոլերը, որը նույնպես գոլ չեղավ: Մարոկկացիների 3-րդ հարվածը հետ է մղում Ունայ Սիմոնը: Այնուհետև գնդակին է մոտենում Բուսկետսը և կրկին վրիպում: Մարոկկոյի վերջին հարվածն անվրեպ կատարում է Հակիմին ու իր թիմին դուրս բերում քառորդ եզրափակիչ:
Այսպիսով, քառորդ եզրափակիչում Մարոկկոն կխաղա Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: