Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
ՔՊ նիստին մասնակցում է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ քննարկում է ներքին ու արտաքին քաղաքական հարցեր։ Ի դեպ, վերջին շրջանում Փաշինյանը հաճախակի է սկսել հանդիպել կուսակիցների այն հատվածի հետ, որին ավելի շատ է վստահում և տարբեր հարցեր քննարկում։
Շատ հաճախ ՔՊ վարչության նիստերը տևում են մինչև երեք ժամ։