«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ահազանգեց, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Վահան Հակոբյանի ընտանիքն արդեն 3 ամիս է՝ չի կարողանում ստանալ զոհված զինծառայողի ընտանիքների համար օրենքով նախատեսված հատուցումը:
Պատգամավորի փոխանցմամբ՝ զոհված զինվորի ընտանիքը Գեղարքունիքում է բնակվում, սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, տանը կան 4 անչափահաս երեխաներ, սակայն ընտանիքին գումարային աջակցություն չեն տրամադրում, քանի որ Վահանը և կինը՝ Նաիրան, ժամանակին չեն գրանցել իրենց ամուսնությունը:
Աղվան Վարդանյանը դիմեց վարչապետին, ՊՆ նախարարին և Գեղարքունիքի մարզպետին և հորդորեց արագ լուծել խնդիրը.
«Աջատվե՛ք տոնածառի լուսերից, պոկվեք փափուկ աթոռներից, գնացեք այդ տուն, խոնարհվեք նրանց առաջ ու արագ լուծեք այդ հարցը: Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք, ավելի լավ է՝ գետինը մտնեք»,-ասաց Աղվան Վարդանյանը: