Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքական եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնական խաղերում խփած 250 գոլին հասել է ավելի արագ, քանի պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ արգենտինացի Լիոնել Մեսին։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումը Լեհաստանի (3:1) դեմ 360-րդն էր Մբապեի պրոֆեսիոնալ կարիերայում։
Ռոնալդուն 250 գոլի ցուցանիշին հասել է 510 խաղում, իսկ Մեսին՝ 379 խաղում, հաղորդում է Opta-ն։
Մբապեն ԱԱ-2022-ի 4 խաղում խփած 5 գոլով ռմբարկուների մրցավազքի առաջատարն է։
Մբապեն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որն աշխարհի առաջնություններում 8 գոլ է խփել մինչեւ 24 տարեկան դառնալը։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Անգլիայի հետ։