Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ ռուսական Խանտի Մանսիյսկում անցկացվող մրցաշարում, որին մասնակցում են տարբեր երկրների 10-ական տաղանդաշատ երիտասարդ շախմատիստ-շախմատիստուհի:
Տղաների մրցաշարում մեր հայրենակից Շանթ Սարգսյանը 7-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Կիրիլ Շուբինի հետ: Նա վաստակել է 4,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Կիրիլ Շուբինն առայժ կես միավոր շատ ունի: Վաղը նախատեսված 8-րդ տուրում Շանթ Սարգսյանը սևերով կհանդիպի Անդրեյ Ցվետկովի հետ, որը 1 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Աղջիկների մրցաշարին մասնակցող Մարիամ Մկրտչյանը ընթացիկ տուրում հաղթեց Կսենյա Զելյանցովային, վաստակեց 5 միավոր և ռուսաստանցի Աննա Ժուրովայի հետ սկսեց կիսել 1-2-րդ տեղերը: Առաջիկա պարտիայում նա սպիտակներով կմրցի վերջին տեղում ընթացող Յուլյա Գրիգորիևայի հետ: