ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան անցել է պայթեցումից հետո վերանորոգված Ղրիմի կամուրջով։
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։
Նախագահին ուղեկցել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, որը նրան զեկուցել է վերանորոգման աշխատանքների մասին։
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Պայթեցվել էր բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով։
Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը անվանել էր ահաբեկչություն՝ մեղադրելով Ուկրաինայի հատուկ ծառայություններին: