00:00:00

Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Միրոնովի հետ. քննարկել են ՀՀ-ի եւ Արցախի անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները

16:00, 05 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:

ՀՅԴ-ից հայտնում են, որ Սերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ:

Նրանք խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ քննարկել ՀՅ Դաշնակցություն ու «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» կուսակցությունների համագործակցության հարցերը՝ 2007 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

Արմեն Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ զրույցի ընթացքում արծարծել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր