00:00:00

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

18:50, 02 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը:

 
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
 
«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակումն այդ ոլորտում և նոր համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում:
 
Նշենք, որ պատվիրակության կազմում է նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է հանդիպմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր