00:00:00

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին

21:04, 30 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի
ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։
 
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող
ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն
Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների
հետ։
 
Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների
ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով,
պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։
Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է
զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր