00:00:00

Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը

20:18, 29 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական պայմանագրի պաշտոնական ֆեյսբուքյան կայքը։

Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:

Զեկուցվել է դատական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ. նշվել է, որ ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը:

Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը: Մշակվել է նախագծերի փաթեթ, որով պարզեցվում են դատավարության կազմակերպման ընթացակարգերը՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով գրավոր ընթացակարգի ներդրում, քրեական գործերով արագացված վարույթի վերականգնում և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր