«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով խմբակցությունից «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների մանդատները վայր դնելու որոշումը.
««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասված է հայտարարության մեջ: