Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է իրավական հիմք կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի համար։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը «Գենդերային բռնության կանխումը Հայաստանում» ազգային կոնֆերանսում, որը կազմակերպել է կանանց հանդեպ բռնության դեմ կոալիցիան։
Միջոցառումը տեղի է ունենում «Հայաստանում իրավապաշտպան կանայք քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ» 2020-2022թթ. նախագծի շրջանակում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ։
«Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է պայքարի միջավայր եւ իրավական շրջանակներ։ Մենք միասին պետք է դիմակայենք այն մարդկանց, որոնք ասում են, թե այդ քաղաքականությունը ճիշտ չէ։ Անհրաժեշտ է հստակ հակախտրական իրավական բազա։ Սա այն է, ինչը մեզ պետք է այստեղ՝ Հայաստանում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ընտանիքն այն տեղն է, որտեղ ամեն մեկը պետք է իրեն անվտանգության մեջ զգա։
Դեսպանը նշել է, որ բռնությունն սկսվում է այնտեղ, որտեղ կա լռություն։