ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Այս մասին 24News-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը պաշտոնական այցով լինելու է Կատարում: «Ալեն Սիմոնյանը աշատանքային այցի ժամանակ երկու խաղ մարզադաշտից դիտելու հանարավորություն կունենա: Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել՝ մասնակցելու Աշխարհի առաջնության խաղերին, լինելու են նաև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ։
Կատարում սպասվում են նաև քաղաքական հանդիպումներ: ֆուտբոլի խաղերին մասնակցելը լավ առիթ է երկու երկրների խորհրդարանների հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար: Ալեն Սիմոնյանը երկրպագում է Ֆրանսիայի թիմին, բայց չեմ կարող ասել, որ թիմերի խաղին ներկա կլինի»,- մանրամասնեց Ծովինար Խաչատրյանը: