Ռուսաստանի գավաթի խմբային փուլի «Զենիթ»-«Սպարտակ» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հիմնական ժամանակի ավարտից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում դաշտից հեռացվել են վեց խաղացողներ։
Այդ ամենը սկսվել է «Սպարտակի» հարձակվող Պրոմեսի և «Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսի միջև կոնֆլիկտից, իսկ հետո պետերբուրգյան ակումբի պաշտպան Ռոդրիգաոն ոտքով հարվածել է մոսկովյան թիմի հարձակվող Շամար Նիկոլսոնին:
Այս ամենը վերախվել է զանգվածային ծեծկռտուքի: