Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Ճապոնիայի և Կոստա Ռիկայի ընտրանինները:\
Ալ-Ռայան քաղաքի «Ահմադ Բին Ալ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Ճապոնիան մեծ ուժերով գրոհում էր, իսկ Կոստա Ռիկան հիմնականում խաղում էր պաշտպանությունում: Խաղակեսի միջմանամասում Կոստա Ռիկայի հավաքականը կարողացավ հավասարեցնել խաղը և երբեմն՝ նույնիսկ գրոհել: Առաջին կեսում այդպես էլ թիմերից որևէ մեկին չհաջողվեց գոլ հեղինակել:
Երկրորդ խաղակեսում Ճապոնիայի գրոհներին հազվադեպ պատասխանում էր Կոստա Ռիկան: Սակայն 80-րդ րոպեին գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «չես խփում դու, խփում են քեզ»: Կեյշեր Ֆուլերը խփեց իր հավաքականի առաջին գնդակն այս Մունդիալում: Հանդիպման վերջնամասում Ճապոնիան շատ լավ հնարավորություն ուներ խուսափելու պարտությունից, սակայն չիրացրեց իր պահը:
Ճապոնիա-Կոստա Ռիկա` 0:1:
Այս տուրից հետո Իսպանիան, Ճապոնիան և Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր: Գերմանիան միավոր չունի: Քիչ ուշ կկայանա Իսպանիա-Գերմանիա խաղը: