00:00:00

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

20:50, 26 նոյեմբեր 2022 Սպորտ

Գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր մեր թիմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը, տեղեկացնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։

 

«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։

Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին՝ վստահության համար։

 

Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբիս անդամներին, ֆուտբոլիստներին և ադմինիստրատիվ կազմին՝ համատեղ աշխատանքի համար։

Հուսով եմ, որ «Ալաշկերտը» ապագայում մեծ հաջողությունների կհասնի, քանի որ սա հարազատ ակումբ է ինձ համար»,- նշել է Բարսեղյանն իր հրաժեշտի խոսքում։

 

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում պարոն Բարսեղյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։

Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր