00:00:00

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին

22:32, 25 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքէջից:

«Բոլորս գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այնտեղ և՛ ընդլայնված կազմով, և՛ Հայաստանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հարցեր են եղել, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,- ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր