Մանկության, պատանեկության տարիներին հաճախակի էին բակային, փողոցային, թաղային կռիվները։ Կռիվներից հետո, տեղի էին ունենում «ռազբիրատներ», որոնց արդյունքում որոշակի ժամանակահատված հակամարտող կողմերի մեջ տիրում էր զինադադար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Բոլոր բակերում կային նաև, այսպես կոչված լակոտներ, որոնք կռվի բռնվելու դեպքում, «տղա» էին կանչում։ Եվ հրավիրված «տղա» հեղինակությունը և բոլոր կողմերը զզվանքով էին նայում լակոտին, որը ինքնուրույն, կամ ընկերների օգնությամբ չէր լուծում իր հարցերը, քանի որ թուլամորթ էր և ընկերներ չուներ։
Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Պարզվում է Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ-բռնապետիկի և Ադրբեջանի նախագահ-բռնապետի հանդիպմանը, վարչապետ կոչեցյալը «տղա» է կանչել, հանձին Էմանուել Մակրոնի։Այպես է լինում, երբ չունես ընկերներ, դաշնակիցներ, արհամարհված ես բոլորի կողմից , բոլորը քեզ զզվանքով են նայում, ստիպված «տղա» ես կանչում․․․էն էլ ու՞մ․․․հի,հի,հի․․․»,- գրել է Իշխանյանը։