00:00:00

Քոչարյանը փակում է «Հայաստան» դաշինքը

13:50, 25 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է։ Երեկ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պնդելով, որ հիշյալ տեղեկություններին տիրապետում է հավաստի աղբյուրներից։ Այն, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում կան ներքին տարաձայնություններ ու խնդիրներ, փաստ է։ Այս դաշինքը գաղափարական չէ, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը սեփական շահերն ունի, որոնք ինչ-որ փուլում համընկել են Քոչարյանի շահերի հետ ու երկուստեք համագործակցությունը ստացվել էր, հիմա «Հայաստան» խմբակցությունը Քոչարյանին այլևս պետք չէ, հետևաբար այն կազմալուծվելու է։ Ռոբերտ Քոչարյանն այդ խմբակցությունը ծառայեցրել ու շարունակում է ծառայեցնել բացառապես սեփական ամբիցիաները բավարարելու համար, ինչն այդ դաշինքում հայտնվածների համար նորություն չէ և նրանք ընդունել են խաղի այդ կանոնները։ Ի դեպ, հավաստի տեղեկություններով, ոմանք դա արել են փողի դիմաց, ոմանք էլ՝ պարտադրված։

«Հայաստան» խմբակցության առանձին ներկայացուցիչների այն պնդումները, թե կազմալուծման մասին տեղեկությունները միֆ են, մեղմ ասած, ծիծաղելի է։ Փաստերն այլ բանի մասին են վկայում։ Օրինակ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փաստացի այլևս մաս չի կազմում «Հայաստան» դաշինքին։ Այդ կուսակցությունից տվյալ դաշինքում մնացել է միայն Վահե Հակոբյանը, ով խմբակցության պատգամավորների հետ խորհրդարան չի վերադարձել։ Սյունիքի թևը՝ Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Առուշ Առուշանյանը հեռացել են այդ կուսակցությունից ու դարձյալ տեղեկությունների համաձայն բավականին ջերմ հարաբերություններ ունեն իշխանության առանձին ներկայացուցիչների հետ, որոնք արտահայտվում են թանկարժեք «պաեզդկաների» ու մարզպետների հետ օբյեկտներում քեֆ անելով։

Այսօր էլ Արամ Վարդևանյանը, ով համարվում է Քոչարյանի թիմակիցը, պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում կայացրեց։ Վարդևանյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին Irakanum.am-ը դեռ օրեր առաջ էր տեղեկացել։ Ի դեպ, Վարդևանյանը միակը չէ, որ մանդատը վայր է դնելու։

Մեր տեղեկություններով, հաջորդիվ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև Իշխան Սաղաթելյանը, ու հաշվի առնելով մամուլի հրապարակումներն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ խմբակցության որոշ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի, ապա կարելի է ասել, որ դաշինքի կազմալուծման գործընթացը մեկնարկել է։

Այս գործըթնացները բնավ զարմացնող չեն, այսպես է լինում ցանկացած ուժի հետ, որը խաբում է իր ընտրողներին ու հետո փորձում «կռուտիտներով» վերադառնալ նույն կետին, մոռանալով, որ «ազգի փրկչից» շարքային «մուտիլովչիկ» մեկ քայլ է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր