ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով:
Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված յուրաքանչյուր ծրագրում/ծրագրերում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 100 երիտասարդ։
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am կայքում:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին՝
- Առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն.
- Ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հետազոտական, վերլուծական և ուղեցույցերի մշակման փորձը կդիտվի առավելություն).
- Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:
Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- Նմանատիպ առնվազն 3 ծրագրերի իրականացման փորձառությունը հավաստող պայմանագրերի պատճենները.
- Ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ).
- Հրավիրված մասնագետների փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, աշխատակազմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ծրագրում իր ներգրավվածության վերաբերյալ):
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 10:00-ը։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում։
Մրցույթի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Պետրոսյանին՝
հեռախոս (+37410 599642), Էլ. Փոստ՝ [email protected] :