Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնության պատմության մեջ:
Այսօր կայացած խաղում պորտուգալացի հարձակվողը գոլ է խփել Գանայի հավաքականին և օգնել իր թիմին տոնել առաջին հաղթանակը՝ 3:2:
Այդպիսով, Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել հինգ անընդմեջ առաջնություններում:
Նա այդ ցուցանիշով առաջ է անցել արգենտինացի Լիոնել Մեսիից, որն աչքի է ընկել աշխարհի 4 առաջնություներում: