00:00:00

Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հայկական կողմի իրավունքն է այդպես գնահատել իրավիճակը

23:03, 23 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Հայկական կողմի իրավունքն է այդպես գնահատել իրավիճակը։ Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված իրավիճակի հարցում ՀԱՊԿ-ի աշխատանքն ինքը ավելի շուտ հակված է որպես ֆիասկո մեկնաբանել։

«Դա հայկական կողմի տեսակետն է, դա հայկական կողմի իրավունքն է այդպես գնահատել իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ՀԱՊԿ-ի պահանջն այս իրավիճակում ակնհայտ է»,- ասել է Պեսկովը Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկից առաջ։ Պեսկովը հիշեցրել է, որ կազմակերպության լիազորված անձինք ՀԱՊԿ արտակարգ գագաթաժողովի որոշմամբ այցելել են շփման գոտի։ «Նրանք ներկայացրել են իրավիճակի իրենց տեսլականը։ Եվ ՀԱՊԿ ներկայացուցիչների այս այցի հիման վրա այժմ պետք է որոշում կայացվի, թե ինչպես վարվել։ Որպեսզի ՀԱՊԿ-ը նպաստի իրավիճակի կարգավորմանը, լարվածության թուլացմանը, կարողանա խաղաղապահ դեր խաղալ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, եւ միաժամանակ հայկական կողմը փարատի իր բոլոր կասկածները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշենք, որ ՀԱՊԿ ՀԱԽ-ին չի հաջողվել համաձայնեցնել հռչակագիրը։ Ինչպես ամփոփիչ ճեպազրույցում ասել է պաշտոնից հեռացող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, երկու փաստաթուղթ չի ընդունվել։ Դրանք են՝ Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծը եւ հռչակագիրը։ «Փաստաթուղթն ընդհանուր առմամբ ճանաչվել է որպես պատրաստ, բայց պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին։ Նույնը վերաբերում է հայտարարագրին»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ սա նորմալ գործընթաց է, չկա մի միջազգային կազմակերպություն, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր