Սոչիում կայացած Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը արդեն ստեղծել են հիմք հետագա փոխզիջումների համար։ Այս մասին Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Միայն սահմանների դելիմիտացիայի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմամբ հնարավոր է հասնել իրավիճակի կայունացմանը», - ասել է նա։
ուսաստանի առաջնորդը նաև հայտարարել է, որ Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը, որը նրանք կշարունակեն երեկոյան նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ։