00:00:00

«Այս պահին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին». ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության բաժիններ

15:34, 23 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։

 ՄԻՊ-ից հայտնում են, որ բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

 Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։

Նշենք, որ այսօր Պարոնյան փողոցին բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, այդ թվում Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին: Նրանք նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ համատեղ նիստի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։

Ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք են տարել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր