Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզից գերեվարված եւ մինչեւ հիմա գերության մեջ գտնվող տղաների հարազատները։
Նրանք պահանջում են, որպեսզի այսօր կայանալիք Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ բարձրացվի տղաների ճակատագրի հարցը։
<<Օրեր շարունակ ակցիա ենք արել ՌԴ դեսպանատան դիմաց, երեկ էլ այնտեղ էինք, այսօր որոշեցինք հավաքվել հյուպատոսարանի մոտ։ Մեր պահանջը նույնն է՝ մեր բալեքին թող ոնց տարել են, հետ բերեն>>,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Գերիների հարազատներից երեքին հրավիրել են ներս՝ հյուպատոսի հետ հանդիպման, որից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին հեռանալ տարածքից։