00:00:00

Թռչնաբուծարանի ապօրինի ջրօտագործումն է կասեցվել Արմավիրի մարզում

10:34, 23 նոյեմբեր 2022 Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր