00:00:00

Թոռնիկը կրկին մագիստրատուրա է ընդունվել

17:05, 22 նոյեմբեր 2022 Հասարակություն

Հայտնի քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկը Ալիյանը երկրորդ անգամ ընդունվել է հեռակա ուսուցման մագիստրատուրա:

Առաջին մասնագիտությամբ նա մագիստրատուրան ավարտել էր հունիսին: Զարմանալի է, որ ուսումնատենչ Թոռնիկը կրթությունը ոչ թե շարունակել է ասպիրանտուրայում, այլ որոշել է կրկին մագիստրատուրա ընդունվել: Հավանաբար պատճառը ուսխորհրդի նախագահի պաշտոնը ավելի երկար զբաղեցնելն է, իսկ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները բավականին բարդ են:

Կարելի է պատկերացնել, թե քանի անգամ մագիստրատուրա կընդունվի Թոռնիկը, եթե, օրինակ որոշած լինի մինչև 2027թ. մնալ ուսխորհրդի նախագահ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր