00:00:00

ԱԱ-2022-ի առաջին սենսացիան. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային

16:12, 22 նոյեմբեր 2022 Սպորտ

ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին:

 

Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ:

Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով: Երկու չհաշշված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էր Լիոնել Մեսսին: Ընդ որում, գոլերից միայն մեկի պարագայում է կիրառվել VAR համակարգը:

Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին Սաուդյան Արաբիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 53-ին խփեցին հաղթական գոլը:

Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ արգենտինացիների բացահայտ առավելությամբ, սակայն Մեսսիին ու խաղընկերներին այդպես էլ չհաջողվեց փրկել հանդիպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր