00:00:00

Երբեք չեմ մոռանա քո խոսքերը. Աննա Հակոբյանը՝ Լոռու մարզպետի կնոջ մասին

12:15, 22 նոյեմբեր 2022 Հասարակություն

Ինչպես հայտնի էր դարձել,  նոյեմբերի 19-ին մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը՝ Մայա Խաչատրյանը, որը վերջին շրջանում առողջական խնդիրների պատճառով բուժում էր ստանում Գերմանիայում:

Նրա մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով համատեղ լուսանկար:

«Սիրելի Մայա, ուրախ եմ, որ իրար հետ մի լավ օր ունենք անցկացրած, մի քանի ժամ, որ նվիրեցինք իրար, մեկս մյուսիս կտրեցինք առօրյա ծանր խնդիրներից, քաջալերեցինք, սեր ու ջերմություն փոխանցեցինք։ Երբեք չեմ մոռանա քո խոսքերը։

Ուզում եմ, որ զավակներիդ կյանքի ընթացքին հետեւելիս լուսավոր հոգիդ միմիայն հպարտություն ապրի, դաստիարակությանդ պտուղները տեսնես, նրանց ոտքը երբեք քարին չդիպչի, որպեսզի քո հոգին երբեք չցավի»,-գրել է Աննա Հակոբյանը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր