00:00:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

11:22, 22 նոյեմբեր 2022 Հասարակություն

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: 

Գոռ Աբրահամյան 2017-2022թթ.  աշխատել է ՀՀ դատախազությունում` Գլխավոր դատախազի խորհրդական։

2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ,  ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։ 2003թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր