00:00:00

Զգուշացնող պաստառներ են տեղադրվել Ազատի ջրամբար տանող ավտոճանապարհներին

16:28, 21 նոյեմբեր 2022 Հասարակություն

Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ: Արդյունքում՝ ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ, ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին զգուշացնող 6 պաստառ: Նպատակն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների զգոնությունը և հնարավորինս զերծ պահել նրանց անցանկալի իրավիճակներում հայտնվելու ռիսկից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր