«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ։
Իսկ Ռուսաստանի ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն։
Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և ապահովել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Կոսաչյովը ռուսական «Аргументы и факты»-ի լրատվականին տված հարցազրույցում։