Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կատարի հավաքականին։
Արդեն հանդիպման 3-րդ րոպեին էկվադորցիների ավագ Էններ Վալենսիան դարձավ գոլի հեղինակ, բայց VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց։
Այնուամենայնիվ, Վալենսիան 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
31-րդ րոպեին Էկվադորի հավաքականի ավագն իր հաշվին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 2։0։
Վալենսիան, որը ոտքին հարված էր ստացել առաջին խաղակեսում, փոխարինվեց 77-րդ րոպեին։
A խմբի մյուս հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 21-ին։ Երևանի ժամանակով 20։00-ին կմեկնարկի Սենեգալ – Նիդերլանդներ հանդիպումը։