Հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է վարչապետից։ Փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի՝ վարչապետը հարցաքննվել է, թե ոչ, բայց որպես գերագույն հրամանատար՝ զեկուցվել է մտահղացման մասին, ստացվել է հավանությունը։
«Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը՝ թե ԳՇ-ի, թե՛ գերագույն հրամանատարի կողմից, կլիներ սխալ, որովհետև այն պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները՝ որոշումը կայացնելու։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր՝ ամբողջ պատերազմի համար»,- նշեց Սարդարյանը։
Փաստաբանի համոզմամբ՝ Ջալալ Հարությունյանի մեղադրանքը կառուցվել է մարդկանց հույզերի վրա, դա իրավաբանություն չէ։
«Օրինակ, ես չեմ կարողանում պատասխան տալ այն ծնողին, ով տեսնում է, որ իր երեխան խրամատ էլ չի ունեցել, որ իր պաշտպանությունը կազմակերպի։ Այս ծնողների պատասխանը չենք կարողանում տալ, մեղավորների թիվն ավելացնում ենք, բայց պատասխան, միևնույն է, չենք տալիս։ Պետք է հստակ հասկանալ՝ ով է մեղավոր, որ այդ իրավիճակն է , ոչ թե՝ մեղավորների թիվն արհեստականորեն ավելացնելով՝ փորձենք խնդիր լուծել։ Դա աննորմալ է »,- ասաց Սարդարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։