Հայ բռնցքամարտիկը մեկ ու կես րոպեում հաղթել է սլովենացի մրցակցին:Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը պարզապես շնչելու հնարավորություն չի տվել Կի Ռոմանին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր մարզիկը հենց սկզբից նետվել է գրոհի ու հարվածների մի ամբողջ տարափ հասցրել սլովենացուն: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին և մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ:
Հաղթանակ է գրանցվել նաև Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավելի քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին»: