00:00:00

Բա որ մենք սկսենք ասել, թե ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը. Նիկոլ Փաշինյան

17:17, 16 նոյեմբեր 2022 Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ քննադատություններին, որ ճանապարհաշինական մրցույթներում հաղթում են իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ փոխկապակցվող ընկերություները։ Ըստ նրա՝ չկան համապատասխան թվով ճանապարհաշինական ընկերություններ, և կառավարության կապիտալ ծախսերը սրա պատճառով թերակատարվում են։ «Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել, որ իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը։ Բա որ մենք սկսենք ասել, թե ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը։ Այդ տենդերների կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի արդյունքում զոռով ստեղծված ընկերություններն են շահում։ Հլա մի բան էլ սաբոտաժ են անում, նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցում են, որ չկատարեն։ Մի հատ ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամն է, միլիարդների տենդեր է շահել։ Եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են, եկեք նայենք, թե էդ տենդերները ինչ ժամկետներում են իրականացվում»,- ասաց Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր