00:00:00

Փորձել է ցած նետվել կամրջից

19:49, 17 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ‹‹Աղետների բժշկության կենտրոն›› ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը: Փրկարարները կանխել են քաղաքացու (Ռ. Վ., ծնված 1963թ.) ինքնասպանության փորձը. ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր