00:00:00

«Թող հրապարակի անունները». Շարմազանով

18:17, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Պահանջում եմ Փաշինյանից անվանական հրապարակել այլ պետությունների «շպիոնների» անունները։ Հերիք բոլա արդեն։ 2019-ին Նիկոլն Իրանում հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական դաշտում այլ պետությունների գործակալներ կան։ Այն ժամանակ պահանջեցի հրապարակել գոնե մեկ անուն. Նիկոլը չկարողացավ անել դա։

Երեկ ԱԺ-ում էլի խոսեց «շպիոնների» մասին։ Թող հրապարակի անունները։ Եթե Նիկոլը գիտի «շպիոնների» անուններն ու նրանք վնասազերծված չեն, ուրեմն՝ հենց Փաշինյանն է զբաղված հանցավոր անգործությամբ։

Կամ ասում է՝ պատերազմի ժամանակ ինչ-որ եսիմ ով չկռվելու հրաման է տվել։ Անուն ասեք։ Ո՞վ է խանգարում։ Ես ուզում եմ իմանամ՝ ո՞վ կամ ովքե՞ր են իմ հայրենիքում զբաղված շպիոնությամբ ու ինչո՞ւ Փաշինյանը դրա մասին հայտարարում է, բայց չի վնասազերծում։ Հերիք է օդում խոսեք... փաստեր ներկայացրեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր