00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա

17:29, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական  աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, իսկ սեպտեմբերի 13-14-ը` Երևան:

«Բանակցությունների հիմնական թեման եղել է  խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումը:  Մենք վստահեցնում ենք, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին լարվածության հետ կապված  Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացված է ԱԳՆ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով` այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եռակողմ հանձնաժողովի շրջանակներում»,-նշել է նա՝ հնարավոր համարելով, որ  տարածաշրջանում իրավիճակի սրման հարցն ուշադրության կենտրոնում կլինի նաև ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում  նախատեսվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կայուն հրադադարի հասնելու և ադրբեջանական ու հայկական զորքերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր