00:00:00

Ունենք 105 զոհ, 20 ռազմագերի, անհետ կորածների մասին որևէ տեղեկություն չկա․ Նաիրա Զոհրաբյան

16:51, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Նախկին ԲՀԿ-ական Նաիրի Զոհրաբյանը գրում է․

«Մենք բազմաթիվ գերիներ ու զոհեր ունենք

Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի արյդունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ ու ռազմագերիներ։

Մինչ այս պահը զոհերի, վիրավորների եւ գերիների իրական թիվը պարզ չի։ Ալիեւը հերթահան անգամ ստորացնում է՝ ասելով, որ 100 դիակ կվերադարձնի, եթե Նիկոլը խելոք ընդունի ադրբեջանական կողմի առաջարկները։

Բազմաթիվ վիրավորներ ունենք, որոնց դիրքերից իջեցնել դեռ չի հաջողվում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ունենք 105 զոհ, 20 ռազմագերի։ Անհետ կորածների մասին որեւէ տեղեկություն չկա։

Մեկ բան հստակ է՝ այս թվերը խիստ մոտավոր են եւ թե՛ զոհերի, թե՛ ռազմագերիների թիվը, ցավոք, շատ ավելին է։

Ալիևի կոշիկի տակ ճզմված այս իշխանությունը ոչինչ անել չի կարող գերեվարված տղաներին վերադարձնելու համար, ուրեմն դա պիտի անենք բոլորս, ով ունի միջազգային կառույցներում կապեր եւ ազդեցություն։

Ամեն վայրկյանը թանկ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր