00:00:00

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ դիերի հանձնում առայժմ տեղի չի ունեցել․ Ամատունի

16:44, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ դիերի հանձնում առայժմ տեղի չի ունեցել, «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված հայ զինծառայողների հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դեռևս չեն հանդիպել։

«Առայժմ աշխատում ենք այն ընտանիքների հետ, որոնք կասկածում են, որ իրենց հարազատը գերեվարված է. հավաքագրում ենք հայտերը»,-ասել է Ամատունին։

Հիշեցնենք, որ երեկ ԿԽՄԿ-ն հաստատել էր, որ ադրբեջանական կողմը հայտնել է 100 հայ զինվորի մարմին հայկական կողմին միակողմանի հանձնելու պատրաստակամության մասին։ Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, թե Ադրբեջանն առաջարկել է հումանիտար հրադադար հաստատել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր