00:00:00

Վրաստանը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիան. Զուրաբիշվիլի

15:45, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և հայտարարել, որ դատապարտում է վտանգավոր էսկալացիան, գրում է aliq.ge-ն։

Նախագահը նշել է, որ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի կովկասյան բնակչության ապագային:

«Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարևանների ու բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին վերսկսվել են ռազմական գործողությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր