00:00:00

Ի՞նչ է կատարվել նիստերի դահլիճում, և ինչ առաջարկ է անում ընդդիմությունը իշխանությանը

15:41, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Մեր խմբակցությունից Գեղամ Մանուկյանը ելույթ էր ունենում, ձայներ լսելով, ես փորձեցի հասկանալ, թե ինչ էր կատարվում ներսում, որովհետեւ ՔՊ-ական պատգամավորներով հարձակվել կամ այդպիսի ռեպլիկներ արձակել Գեղամ Մանուկյանի հասցեին, ես իհարկե, չէի սպասում:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը: «Դուք տեսաք, որ իր ելույթին շատ բուռն եւ կտրուկ էին արձագանքում: Պարզվում է, իրականում պատճառը երեկվա իրադարձություններն են: ՔՊ-ական պատգամավորների զրույցներից պարզ դարձավ, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են նաեւ որոշակի գործողություններ:

Նախ, ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ: Իսկապես պետք չէ ընտանիքներին խառնել քաղաքական պրոցեսների մեջ: Դա մեզ համար սկզբունք է եղել: Բայց մյուս կողմից, այո, նաեւ իշխանական պատգամավորները պետք է գիտակցեն՝ ինչ իրավիճակում ենք գտնվում եւ ինչ է կախված իրենց քայլերից, բայց բռնությունը ես դատապարտում եմ: Մեր քաղաքական ուժի մեջ չկա մեկը, ով կարող է ողջունել այյդ բռնությունը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր