Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։
Սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։
«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության»,– հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ եւս երկու տուժած էր դուրս գրվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էին թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։
Սեպտեմբերի 14–ին, ժամը 17։00–ի դրությամբ, հայկական կողմը հաստատված 105 զոհ ունի։
Սեպտեմբերի 15–ին, կեսգիշերն անց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 15–ին, ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: