00:00:00

Շիրակի մարզպետն ու իր հարսը առաջարկում են ընդդիմադիրներին անզեն «քշել» առաջնագիծ

11:03, 15 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու իր հարսը՝ Անի Քոչարյանը Facebook-ում առաջարկում են վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին ուղարկել սահման:

Մասնավորապես, մարզպետի հարսը՝ Անի Քոչարյանը, գրել է. «Գյումրիում մի խումբ դավաճան կենդանիներ գոռալով ու սիգնալներով շրջում են քաղաքում: Ինչի՞ ծնունդ են սրանք»:

Սրան արձագանքել է Նազելի Բաղդասարյանը. «Հասել են մեր տան մոտ, մարդ հավաքի էս խունտային ու դեպի Ջերմուկ քշի»:

Անի Քոչարյանն էլ հավելել է. «Այո, պետք է սրանց առանց զենքի սահման ուղարկել»:

Հիշեցնենք, որ երեկ արդեն իշխանությունները սպառնում էին իրենց դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ուղարկել առաջնագիծ։ Այս մասին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր